• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Տիգրան Սեյրանյանը մեկնաբանում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը

26 ապրիլի, 2017

 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումն, իհարկե, երկարատև և համբերատար աշխատանքի արդյունք է։ Մինչ այսօր փորձեր են եղել հարցը դնել Պատգամավորների պալատի օրակարգ՝ 2016թ․ ամռանը և բոլորովին վերջերս, ս․թ․ ապրիլի 4-ին։ Վերջին անգամ 11 ձայն չէր հերիքել, որպեսզի բանաձևի նախագիծ դրվի քվեարկության։ Կային խանգարող բավականին լուրջ հանգամանքներ։ Այնուամենայնիվ, այս անգամ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Րոբին Բյոհնիշի նախաձեռնությամբ քվեարկության էր դրվել իր պատրաստած նախագիծը։ Քվեարկությանը մասնակցել է 126 պատգամավոր, որից 104-ը կողմ են քվեարկել, 22-ը՝ ձեռնպահ։ Կողմ քվեարկած պատգամավորները ներկայացնում են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի բոլոր յոթ խմբակցությունները, ինչպես նաև անկախ պատգամավորների խումբը։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին, մեր բոլոր չեխ բարեկամներին՝ խորհրդարանականներին և քաղաքացիական հասարակայնության ներկայացուցիչներին, ՀՀ ԱԺ այն պատգամավորներին, որոնք եռանդուն կերպով նպաստել են այս պատմական փաստաթղթի ընդունմանը։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Չեխիայի հայ համայնքի ավանդը, որն իր հետևողական քայլերով, այս հյուրընկալ և գեղեցիկ երկրում իր քրտնաջան և ազնիվ աշխատանքով կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց այն հարգանքն ու գնահատականը, որը ճանաչելի դարձրեց իրեն, ձայնն էլ՝ լսելի իշխանությունների համար։ Շնորհակալ եմ նրանց համագործակցության համար։

Այս բանաձևի ընդունմամբ, որով դատապարտվում են նաև հրեաների, գնչուների, սլավոնների և այլ ազգերի նկատմամբ կատարած ցեղասպան գործողությունները, Չեխիայի խորհրդարանը վերահաստատեց ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր արժեքների նկատմամբ իր հավատարմությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: