• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Զեմանը ցավակցական նամակով դիմել է չեխահայությանը

25 ապրիլի, 2017

Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 414 պատմական բանաձևը։ Քվեարկությանը մասնակցել է 126 պատգամավոր, որից 104-ը կողմ են քվեարկել, 22-ը՝ ձեռնպահ։

Պատգամավորների պալատը մասնավորապես հայտարարել է.

«Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխելու մարդու ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումներն աշխարհում և վեճերի հանգուցալուծումն իրականացնելու խաղաղ ճանապարհով»։

Բանաձևն ընդունվել է Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի նախաձեռնությամբ։ Կողմ քվեարկած պատգամավորները ներկայացնում են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի բոլոր ութ խմբակցությունները։

Ավելի վաղ ստացվել է նախագահ Միլոշ Զեմանի` Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի միջոցով չեխահայերին ուղղված ցավակցական ուղերձը։ Երկրի ղեկավարի ուղերձում, որն առաջինն էր համայնքի պատմության մեջ, մասնավորապես նշված է.

«Հայր Սուրբ,

Այսօր հիշում ենք 102 տարին այն օրից, երբ հայկական հողի վրա իրականացվեց հայ բնակչության զանգվածային կոտորած: Ինչպես գիտեք, անձամբ ես մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի՝ հունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի և Նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագությունները որակեցի որպես ցեղասպանություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններն այն վատթարագույնն են վայրագություններից, որոնց մարդկությունն արդի ժամանակներում ականատես է եղել։

Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, և անցյալի ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, և պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

Հետևաբար, թույլ տվեք, Հայր Սուրբ, հայկական հողերում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով իմ խորին ցավակցությունը հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին, այլև ամբողջ հայ ժողովրդին»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: