• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն Սլովակիայում

24 ապրիլի, 2017

Ապրիլի 24-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում` Դանուբ գետի ափին տեղադրված հայկական խաչքարի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն։

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի առջև ծաղկեպսակներ զետեղեցին Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն, փոխխոսնակ Բելա Բուգարը, Տռնավայի նահանգապետ Տիբոր Միկուշը, Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի և Ռուսաստանի դեսպանները։ Արարողությանը ներկա էին Սլովակիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Արարողությանը ելույթներ ունեցան խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա)։

Դեսպան Սեյրանյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստը հնարավորություն է ստեղծել, որ դրանից հետո ևս տեղի ունենան մարդկության դեմ նոր հանցագործություններ։ Դեսպանը նաև անդրադարձավ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտողականության քրեականցման գործընթացին՝ նշելով, որ շատ երկրների համար դա կարող է լավագույն օրինակ ծառայել։

Պարոն Դանկոն իր հերթին նշեց, որ հպարտ է, որ Սլովակիան առաջին երկրների շարքում էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Նա իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և երախտագիտությամբ հիշեց 2016թ․ աշնանը Հայաստան կատարած պաշտոնական այցի մասին։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: