• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ Չեխիայում

24 ապրիլի, 2017

Ապրիլի 22-ին Չեխիայի Վիսոչինա երկրամասի գլխավոր քաղաք Յիհլավայում, այնուհետև՝ ապրիլի 24-ին մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք հուշ-ձեռնարկներ։

Յիհլավայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և հայ-չեխական «Ուրատրու» միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին Չեխիայի առաջին խաչքարի մոտ, այնուհետ «Սուրբ Հոգի» եկեղեցում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը բարեխոսական կարգ կատարեց Հայոց ցեղասպանության նահատակների համար, ելույթներ ունեցան Ա.Սարգսյանը և դեսպան Տ.Սեյրանյանը։

Ապրիլի 24-ին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ դեսպանի և հոգևոր հովվի գլխավորությամբ ծաղիկներ զետեղեցին և մոմավառություն կազմակերպեցին «Մուսա լեռան 40 օրը» պատմական վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի ապրած տան մոտ։ Այնուհետև Տիգրան Սեյրանյանը ծաղիկներ դրեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանին։

Քիչ անց, ՀՀ դեսպանը, Հայր Բարսեղը, Չեխիայի վետերանների միության ղեկավարը, հայ և հույն համայնքների ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Պրահայի հայկական խաչքարին։

Հայ համայնքի «Ապրիլ 24» կոչով հարյուրավոր չեխահայեր և այլազգի համակիրներ Պրահայի Վացլավի հրապարակից շարժվեցին կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով և Չեխիայի խորհրդարանից ու Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Չեխահայության քայլարշավը եզրափակվեց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սուրբ Հոգի» եկեղեցում, ուր երթի մասնակիցները ներկա գտնվեցին Սրբոց նահատակաց տոնին նվիրված արարողությանը Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և Հայկ սարկավագ Ութիջյանի կատարմամբ։

Ներկաներին դիմեց Հայաստանի դեսպանը, ով 102-րդ տարելիցի նշումը   համարեց չարության դեմ պայքարի օր։ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հայ դիվանագետը համարեց ցեղասպանությունների կանխարգելման ազդեցիկ գործոն։ Անդրադառնալով ցեղասպանության պատճառած վնասներին, նա միաժամանակ նշեց, որ աշխարհասփյուռ հայությունը տարեցտարի ավելի միասնական է ոգեկոչում 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ինչի վառ վկայությունն է նաև չեխահայության և հատկապես հայ երիտասարդների խրոխտ ոգին։

Դեսպանից հետո ներկաներին դիմեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի կոմիտեի նախագահ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշը, մերկացնելով Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունն ու կոչ անելով, առերեսվել սեփական պատմությանը։ Նա նշեց, որ հայ ժողովուրդը վաղուց գրավել է շարունակում է գերել բազմաթիվ եվրոպացիների սրտերը։

Ելույթներից հետո Պրահայի Կարլի համալսարանի երգչախմբի արական խումբը՝ դիրիժոր Հայկ Ութիջյանի գլխավորությամբ կատարեց ցեղասպանությանը զոհ գնացած հայ հոգևորականներին նվիրված Կոմիտասի «Ընտրեալդ  յԱստուծոյ՝ ո՜վ երջանիկ Սուրբ քահանայ» գործը։ Հուշ-ձեռնարկը եզրափակեց չեխ երգեհոնահար Կարել Լոլան՝ եվրոպական և հայկական գործերի կատարմամբ։

Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ 24 կոմիտեի» նախաձեռնությամբ համայնքային կազմակերպությունների անունից դիմում-նամակ և տեղեկատվական փաթեթ է ուղարկվել Չեխիայի խորհրդարանի  երկու պալատների բոլոր անդամներին՝ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ապրիլ 24-ի ձեռնարկները լայնորեն լուսաբանվեցին Չեխիայի հանրային և Prima  հեռուստաընկերությունների կողմից։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: