• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Սեյրանյանի այցը Չեխիայի Հրադեց Կրալովեի երկրամաս

19 ապրիլի, 2017

Ապրիլի 19-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Հրադեց Կրալովե երկրամասի համանուն մայրաքաղաք, ուր նա հանդիպում ունեցավ Հրադեց Կրալովեի համալսարանի ռեկտոր Կամիլ Կուչայի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին կրթության բնագավառում գործակցության հարցեր։ ԲՈՒՀ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ համալսարանը, որտեղ նաև հայաստանցի ուսանող է ուսանում, ներգրավված է «Erasmus» և «Erasmus+» ծրագրերում և պատրաստ է ավելի մեծ թվով ուսանողներ ընդունել Հայաստանից։

Այնուհետև, դեսպան Սեյրանյանը համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ուսանողադասախոսական կազմի առջև հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ և պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։

Նույն օրը Հրադեց Կրալովեի գիտահետազոտական գրադարանում տեղի ունեցավ Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հարցերի կոմիտեի նախագահ Րոբին Բյոհնիշի հեղինակած «Հայաստանը՝ լեռների, վանքերի և գինու երկիր» երկլեզու (չեխերեն, անգլերեն) պատկերագրքի շնորհանդեսը և համանուն ցուցահանդեսի բացումը։ Չեխ պատգամավորի արած գունեղ լուսանկարներում յուրովի ներկայացվում են Հայաստանի բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի և Արցախի բնությունը, ճարտարապետական կոթողները և բնակիչները։

Արարողությանը ելույթներ ունեցան հեղինակը, Հրադեց Կրալովեի նահանգապետ Յիրժի Շտեպանը, ՀՀ դեսպանը և դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան։

Տիգրան Սեյրանյանը, շնորհավորելով չեխ պատգամավորին կատարած աշխատանքի համար, վստահություն հայտնեց, որ պատգամավորի և Հայաստանի միջև եղած ամուր կապը կլինի շարունակական։

Հրադեց Կրալովեի երկրամասի նահանգապետն իր խոսքում նշեց, որ 2015 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն կզարգանան երկրամասի և ՀՀ Տավուշի մարզի միջև կապերը։

Պատկերագրքում զետեղվել են Հայաստանի դեսպանի ու Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալ-դեմոկրատ նախարար Միխայելա Մակսովա-Տոմինովայի ողջույնի խոսքերը։


Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: