• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

03 նոյեմբերի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը՝ համարելով այն միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի այցը նոր էջ կբացի երկու բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի ամրապնդման և խորացման գործում: Նշելով, որ չնայած Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում սա պարոն Դանկոյի առաջին այցն է Հայաստան, Սերժ Սարգսյանը հիշել է 2015թ. ապրիլին նրա այցելությունը մեր երկիր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ կապակցությամբ Նախագահ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել Անդրեյ Դանկոյին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում նրա սկզբունքային դիրքորոշման համար՝ բարձր գնահատելով նաև Ազգային խորհրդի բոլոր այն ներկայացուցիչների ջանքերը, ովքեր ևս իրենց մեծ ներդրումն են ունեցել Սլովակիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու և ժխտումը քրեականացնելու գործում:

ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, որի հետ մեր երկիրը շահագրգռված է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու և զարգացնելու: 

Զրուցակիցները երկուստեք արդյունավետ են համարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-սլովակյան փոխգործակցությունը:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահը իր և իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ մեծագույն հարգանք է տածում հայ ժողովդի և նրա դարավոր պատմության նկատմամբ՝ չափազանց բարձր գնահատելով եվրոպական քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրումը:

Հանդիպմանը հայ-սլովակյան երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել  եվրոպական ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: 

www.president.am

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: