• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայ-չեխական գրական երեկո Պրահայում Հայաստանի դեսպանությունում

24 հունվարի, 2013

2013թ. հունվարի 24-ի Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր հայ-չեխական գրական կապերին նվիրված մշակութային երեկո:

Միջոցառումը նվիրված էր հայկական գրահրատարակչության 500-ամյակին և հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրվանը:

Ողջունելով հյուրերին դեսպանության ներկայացուցիչ Նունե Զաստուխովան նախ կարևորեց այդ բացառիկ հոբելյանի կարևորությունը, ակնարկելով, որ հայ գրատպությունը սկիզբ է առել այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդը կորցրել էր պետականությունը ու ազգային մշակութային արժեքներն այդ ժամանակ ինքնության պահպանման միակ հնարավորությունն էին:

Երեկոյի ընթացքում բազմիցս խոսվեց Սևակի կյանքի և գործունեության մասին, ներկայացվեց գրողներ և թարգմանիչներ՝ հայ ժողովրդի չեխ բարեկամ Լուդմիլա Մոտալովայի և Հովհաննես Հարությունյանի կյանքի և գործունեության մասին:

Տիրապետելով 10 լեզուների Մոտալովան անվերապահորեն նվիրված էր հայ ժողովրդին, իր կյանքը նվիրել հայ գրականությունը և Հայաստանը չեխ հասարակությանը ներկայացնելուն: Նա թարգմանել է Սևակի, Թումանյանի, Իսահակյանի, Շիրվանզադեի, Խորենացու, Կապուտիկյանի, Դավոյանի և այլոց ստեղծագործությունները: Չեխ գրականագետ Վացլավ Չերնիի խոսքերով. «Լուդմիլան ամուսնացած էր Հայաստանի հետ: Նա ծառայում էր հայ ազգին ու խենթի պես սիրում էր Հայաստանը»:

Բանաստեղծ և թարգմանիչ Հովհաննես Հարությունյանի շնորհիվ ոչ միայն հայ հասարակությանը հայտնի դարձան բազմաթիվ չեխ գրողների և բանաստեղծների ստեղծագործություններն, այլև նա իր կյանքի կարևորագույն առաքելությունն էր համարում Չեխիայում հայ գրականության տարածման գործը և իր չեխ գործընկերոջ, հայտի բանաստաեղծ Իրժի Ժաչեկի խոսքերով «իր գորխունեությամբ նա ոգեշնչում և կամրջում էր երկու գրականություն, երկու երկիր, երկու ժողովուրդ»:

Երեկոյի ընթացքում իր գործերը ներկայացրեց նաև Չեխիայում բնակվող և չեխերեն գրող հայ երիտասարդ հեղինակ` Թամար Քարյանը:

Հետաքրքրական էր «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանի ելույթը, որը խոսեց 1999թ. Գարունի նախաձեռնության մասին, որտեղ մանրամասն ներկայացված է եղել չեխական գրականության անցյալ և ներկա օրերը: Այն պարունակում է բազմաթիվ հարցազրույցներ, այդ թվում նաև Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի հետ, վերլուծական հոդվածներ, հուշեր, թարգմանություններ, ինչպես նաև չեխահայ համայնքի մասին ակնարկներ:

 

Դեսպանությունում կազմակերպված գրական երեկոն վարում էր «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Բանախոսների թվում էին նաև չեխ բանաստեղծ Յարոսլավ Հոլոուբեկը, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ուսուցիչ Լարիսա Գրիգորյանը, Կարլի համալսարանի հայագիտության ամբիոնի շրջանավարտ, թարգմանիչ Միլադա Կիլիանովան:

Երեկոյի ընթացքում երգչուհի Վարինե Մկրտչյանը կատարեց Կոմիտասի և չեխական ժողովրդական երգերը:

Միջոցառմանը, որը նկարահանել է ČT2 հեռուստատեսությունը, ներկա էին չեխ գրական շրջանակների, պետական ատյանների և հայ համայնքի վաթսունից ավելի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: