• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպանի նախաձեռնությամբ Բելգրադում Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ կազմակերպվել է համաժողով

22 մայիսի, 2026
Մայիսի 22-ին Բելգրադում, Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ, դեսպան Աշոտ Հովակիմյանի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և Սերբիայի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվեց «From Local Initiatives to Global Impact – Serbia on the Road to CBD COP17» խորագրով համաժողովը՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17)։
Միջոցառման բացմանը ընթերցվեց Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի ուղերձը, որում ներկայացվեցին Հայաստանի՝ որպես COP17-ը հյուրընկալող երկրի առաջնահերթությունները, ինչպես նաև Երևանում կայանալիք համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և Կունմին-Մոնրեալի համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի իրականացման համատեքստում։
Ելույթներ ունեցան Սերբիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Յակուպ Բերիշը, Սերբիայում Շվեդիայի դեսպան Շարլոտ Սամելինը և Սերբիայի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Սարա Պավկովը։
Համաժողովի շրջանակներում անցկացվեցին պանելային քննարկումներ՝ նվիրված Սերբիայում համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի իրականացման ընթացքին, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն կառավարման հարցերին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: