• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հունվարի 29-30-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այց է կատարել Բելգրադ

30 հունվարի, 2026
Հունվարի 29-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Բելգրադում կայանալիք «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսի տնօրեն Դանիլո Յերինիչի հետ՝ քննարկելու ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր։ Նույն օրը դեսպան Հովակիմյանը մասնակցել է ցուցահանդեսի խորհրդանիշերի անվանման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում կարճ զրույց է ունեցել Սերբիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սինիշա Մալիի հետ։
Հունվարի 29-ին դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԺ-ի Սերբիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդար Չոտրիչի և խմբի անդամներ՝ Սերբիայի ԱԺ փոխնախագահ Յովան Յանյիչի, պատգամավորներ Յադրանկա Յովանովիչի, Օլիվերա Դենիչի և Իվան Կարիչի հետ։ Դեսպան Հովակիմյանը խորհրդարանականներին է ներկայացրել 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրին և ընդգծվել տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում դրանց կյանքի կոչման կարևորությունը:
Հունվարի 30-ին դեսպան Հովակիմյանը հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահի խորհրդական Տատյանա Յովիչի հետ, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երևանում կայանալիք գագաթաժողովին վերաբերող հարցեր։
Նույն օրը դեսպան Հովակիմյանին ընդունել է Սերբիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադրիյանա Մեսարովիչը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Սերբիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին և վերջիններիս խթանմանն ուղղված քայլերին։
Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳՆ եվրոպական հարցերով փոխնախարար Միլոշ Տոդորովիչի և անվտանգային քաղաքականության հարցերով փոխնախարար Միլոշ Յանչիչի հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլը։
Նույն օրը երեկոյան դեսպան Հովակիմյանը Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ մասնակցել է Սերբիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ աշխարհահռչակ դաշնակահարուհի Եվա Գևորգյանի՝ Բելգրադում կայացած համերգին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: