• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հունվարի 19-20-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այց է կատարել Սլովենիայի Հանրապետություն

20 հունվարի, 2026
Հունվարի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը տիկնոջ հետ ներկա գտնվեց Սլովենիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց Մուսարի և վարչապետ Ռոբերտ Գոլոբի կողմից տրված Ամանորյա ընդունելությանը:
Հունվարի 20-ին ՀՀ դեսպանին ընդունեց Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը: Երկուստեք բարձր գնահատական տրվեց Հայաստանի և Սլովենիայի միջև զարգացող հարաբերություններին, քննարկվեցին խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները:
Սլովենիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարությունում ՀՀ դեսպանին ընդունեցին Եվրոպական գործերի գլխավոր տնօրեն Իզտոկ Յարցը, Քաղաքական գործերի գլխավոր տնօրեն Մատեյա Նորչիչ Շտամցարը և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Անդրեա Պուրկարտ Մարտինեզը:
Քննարկվել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր; ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր, ինչպես նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
Այցի ընթացքում Ա.Հովակիմյանը ներկա գտնվեց Սլովենիայի Առևտրի և արդյունաբերության պալատի ընդունելությանը, կազմակերպված Սլովենիայում հավատարամագրված դեսպանների համար, ինչպես նաև ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում 2026-2028թթ. Սլովենիայի անդամակցության առաջնահերթությունների ներկայացմանը, որը վարում էր ԱԵԳՆ պետական քարտուղար Մելիտա Գաբրիչը:
ՀՀ դեսպանն այցելեց Սլովենիայի Ազգային և համալսարանական գրադարան, որտեղ գրադարանի գլխավոր տնօրեն Յանա Կոլարի հետ քննարկեց Հայաստանի Ազգային գրադարանի և Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարները, գրադարանին նվիրեց Հայաստանի վերաբերյալ մի շարք հրատարակություններ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: