• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեկտեմբերի 11-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը տիկնոջ հետ ներկա գտնվեցին Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի կողմից տրված Ամանորյա հանդիսավոր ընթրիքին՝ Չեռնոգորիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար

11 դեկտեմբերի, 2025
Դեկտեմբերի 11-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը տիկնոջ հետ Չեռնոգորիայի Հին մայրաքաղաք Ցետինյեում, Կառավարության տանը ներկա գտնվեցին Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի կողմից տրված Ամանորյա հանդիսավոր ընթրիքին՝ Չեռնոգորիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար: ՀՀ դեսպանի և նախագահ Միլատովիչի միջև տեղի ունեցավ կարճատև զրույց:
Չեռնոգորիա կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Կրթության, գիտության և նորարարության նախարարության պետական քարտուղար Ֆիկրետ Լուլանայի և միջազգային համագործակցության, եվրոպական ինտեգրման և ԵՄ հիմնադրամների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Մարկո Վուկաշինովիչի հետ՝ քննարկելու նորարարության, ստեղծարար տեխնոլոգիաների, ստարտափերի բնագավառում երկկողմ համագործակցությունը։
Արտաքին գործերի նախարարությունում դեսպան Հովակիմյանը հանդիպում ունեցավ Երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Մարիյա Ստյեպչևիչի և Դիվանագիտական արարողակարգի տնօրեն, դեսպան Մարիյա Ջերկովիչ Պետրովիչի հետ։
Չեռնոգորիայի խորհրդարանում դեսպանին ընդունեցին խորհրդարանի փոխնախագահ, Չեռնոգորիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Զդենկա Պոպովիչը և խմբի անդամներ Վլադիմիր Բակրաչը և Բրանկա Մարկովիչը։ Քննարկվեցին բարեկակամության խմբերի փոխայցելությունների հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ առանձնանշելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ընձեռնվելիք տնտեսական հնարավորությունները: Այս համատեքստում Աշոտ Հովակիմյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագիրը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: