• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեռնոգորիայի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչը

18 մայիսի, 2021

Մայիսի 18-ին Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեռնոգորիայի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչը: Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում վարչապետը պատրաստակամություն հայտնեց նոր լիցք հաղորդելու հայ-չեռնոգորական ավանդական հարաբերություններին, ակտիվացնելով համագործակցությունը, հատկապես, տնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական ոլորտներում, զարգացնելով զբոսաշրությունը, վերականգնելով Երևան և Պոդգորիցա (նախկին Տիտոգրադ) քույր մայրաքաղաքների երբեմնի աշխույժ կապերը:

ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մանրամասները և հետևանքները, ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հրամայականը, Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրավիճակը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: