• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Նոյեմբերի 13-ին կայացավ «Մարդը կարիքի մեջ» չեխական մարդասիրական կազմակերպության կողմից նախաձեռնված՝ «Հայաստան՝ մարդասիրական կարիքների անցյալը, ներկան և ապագան» թեմայով հանդիպում-քննարկումը

13 նոյեմբերի, 2023
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 13-ին կայացավ «Մարդը կարիքի մեջ» չեխական մարդասիրական կազմակերպության կողմից նախաձեռնված՝ «Հայաստան՝ մարդասիրական կարիքների անցյալը, ներկան և ապագան» թեմայով հանդիպում-քննարկումը: ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդես եկավ բացման խոսքով՝ բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը Հայաստանում, ապա ներկայացնելով Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը և ԼՂ հայերի հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվող քայլերն ու նախատեսվող ծրագրերը: Ներկաների հետ հարցուպատասխանի շրջանակներում դեսպանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներին, ինչպես նաև ՀՀ կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքներին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը ելույթներով հանդես եկան «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշանիկ Ներսեսյանը և կազմակերպության Հայաստանյան ծրագրերի պատասխանատու Միխալ Զելբան, ովքեր ներկայացրեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ Սյունիքի մարզում դիմավորելու գործընթացը և ՀՀ-ում իրականացվող հունանիտար ծրագրերը: Կազմակերպության Արևելյան գործընկերության և Բալկանների գծով տարածաշրջանային տնօրեն Պետր Դրբոհլավը ներկայացրել է ՀՀ մարզերում ԼՂ-ից տեղահանված անձանց համար իրականացված՝ առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման ծրագիրը և առաջիկայում դրա շարունակականության ապահովման մտադրությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: