• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա
  • Հյուպատոսական ընդունելության հերթագրում

Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական արվեստի և մշակույթի կաբինետի» բացման արարողությունը

23 փետրվարի, 2023

Փետրվարի 23-ին Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական արվեստի և մշակույթի կաբինետի» բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Մասարիկի համալսարանի պրոռեկտոր Ռադիմ Պոլչակը, Արվեստների ֆակուլտետի դեկան Իրենա Ռադովան, Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտին, համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ, Բռնոյում բնակվող հայ երիտասարդներ:

Բացման խոսքով հանդես եկան դեկան Իրենա Ռադովան, դեսպան Աշոտ Հովակիմյանն ու կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետտին: Ընդգծվել է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայագիտական ուսումնասիրությունների խթանման, վտանգված հայկական մշակութային ժառանգության մասին տեղեկատվության տարածման, այդ համատեքստում համալսարանի հետ համագործակցության ընդլայնման և Հայկական կաբինետի հիմնադրման կարևորությունը: Մասարիկի համալսարանի ներկայացուցիչները երախտագիտություն հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և ՀՀ դեսպանությանը՝ ծրագրին աջակցելու համար: Մեկ այլ նախագծով աջակցություն կտրամադրվի ֆակուլտետի Դասական ուսումնասիրությունների բաժնին, որտեղ ԵՊՀ-ից հրավիրյալ դասախոսի կողմից կիրականացվեն դասախոսություններ Հայաստանի հնադարյան պատմության մասին:

Հանդիսավոր բացմանը, ցուցանակի տեղադրմանը և ժապավենի կտրմանը հետևեց ծրագրի իրագործման առաջին միջոցառումը՝ Իվան Ֆոլետտիի «Հազար ու մի եկեղեցիների պատմություն. միջնադարյան Հայաստանի թագավորության մայրաքաղաք Անի» խորագրով հանրային դասախոսությունը ու «Աշխարհների խաչմերուկներում՝ միջնադարյան Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: