• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ պատվիրակությունը Պրահայում մասնակցեց ԵՄ-ում Չեխիայի նախագահության ներքո անցկացված «Արևելյան գործընկերության բիզնես ֆորում. աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին

18 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 17-18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը Պրահայում մասնակցեց ԵՄ-ում Չեխիայի նախագահության ներքո անցկացված «Արևելյան գործընկերության բիզնես ֆորում. աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին։ Պատվիրակության կազմում էին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը և Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

ԵՄ հետ տնտեսական կապերի ընդլայնմանն ու ԱլԳ անդամների տոկունությանը նվիրված նախարարական քննարկմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման կարևորագույն խնդիրների, ոլորտում առկա մարտահրավերների լայն շրջանակ, մինչ հաջորդող թեմաթիկ քննարկմանը ՀՀ փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքն ու Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Խորհրդաժողովին մասնակցություն ունեցավ նաև Հայաստանից ժամանած ընդարձակ բիզնես պատվիրակություն, որի կազմում էին ներկայացուցիչներ Առևտրաարդյունաբերական պալատից, Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միությունից, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից և այլ կառույցներից, ովքեր մասնակցեցին տարբեր թեմատիկ բիզնես քննարկումներին։

Համաժողովի շրջանակներում կայացան նաև ՀՀ դեսպան Ա․Հովակիմյանի առանձնազրույցները Չեխիայի ԱԳՆ և Արդյունաբերության և առևտրի նախարարության մի շարք պաշտոնյաների հետ, մտքեր փոխանակվեցին ԵՄ ԱլԳ ապագայի և տարածաշրջանում անվտանգային իրադրության շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: