• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Կյանքի կոչվեց «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագիրը

15 հոկտեմբերի, 2022

Սլովենիայում ՀՀ դեսպանության և Սլովենիայի ԱԳՆ համագործակցության արդյունքում 2022թ․ հոկտեմբերի 15-ին կյանքի կոչվեց «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագիրը, որը իրականացվում է Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության կողմից և ֆինանսավորվում՝ Սլովենիայի կառավարության և ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության կողմից։

Հոկտեմբերի 15-ից 21-ը Սլովենիայի Դեբելի Ռտիչ հանգստավայր մեկնած 11 երեխաներ Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության առողջարանում կանցնեն բժշկական վերականգնողական ծրագիր՝ ներառյալ հիդրոթերապիա, շնչառական ֆիզիոթերապիա, դիմադրողականության ամրապնդման վարժություններ և այլն։

Հոկտեմբերի 15-ին երեխաներին այցելեցին Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և «Մարդու անվտանգության խթանում» կազմակերպության տնօրեն, դեսպան Տոմաշ Լովրենչիչը՝ ծրագրերի տնօրեն Նատաշա Ուրշիչի, Սլովենիայի ԱԳՆ, Սլովենիայի Կարմիր Խաչի և ԵԱՀԿ-ում Ավստրայի մշտական ներկայացուցչության անդամների ուղեկցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: