• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

«Հայաստանը Պարդուբիցեի համալսարանում»

03 մայիսի, 2022

 

Մայիսի 3-ին Պարդուբիցեի երկրամաս դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցն առանձնացվեց Պարդուբիցեի համալսարան այցելությամբ, որտեղ դեսպանին ընդունեցին համալսարանի ռեկտոր պրոֆ․ Լիբոր Չապեկը և համալսարանի ղեկավար կազմը, ապա դեսպանը մասնակցություն ունեցավ «Հայաստանը Պարդուբիցեի համալսարանում» միջոցառմանը՝ նվիրված հայաստանյան գործընկերների հետ Պարդուբիցեի համալսարանի լայնածավալ համագործակցությանը։

Համալսարանի ռեկտոր պրոֆ․ Լիբոր Չապեկի և Արտաքին հարաբերությունների ու Կրթության որակի հարցերով պրոռեկտորներ Պետրա Բայերովայի ու Պավել Պանոխի, ինչպես նաև Արվեստի և փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Յիրժի Կուբեշի հետ հանդիպմանը կողմերը դրական գնահատանք տվեցին Պարդուբիցեի համալսարանի և Հայաստանի համապատասխան կառույցների, այդ թվում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի հետ գործող համագործակցությանը։ Կողմերը ներկայումս համագործակցում են պատմության և հնագիտական ուսումնասիրությունների և ներառական կրթության ոլորտներում։ Երկուստեք դրական արձագանքի արժանացավ Պարդուբիցեի համալսարանի դկտ․ Զդենկա Շանդորովայի ու պրոֆ․Կարել Ռիդլի համակարգման ներքո Արվեստի և Փիլիսոփայության ֆակուլտետի Կրթության բաժնի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի միջև փորձի փոխանակման և ակադեմիական ու ուսանողական փոխանակումների՝ և՛ երկկողմ ձևաչափում, և՛ Erasmus+ շրջանակներում առկա փորձը։ Բարձր գնահատվեց կողմերի միջև հնագիտության ոլորտում ընթացող համագործակցությունն ու չեխական հնագիտական էքսպեդիցիաների գործունեությունը Հայաստանում․ «Ապոստոլոս» (2016-2019) ծրագրի շրջանակներում Հայաստանում հնագիտական վայրերի ուսումնասիրմամբ զբաղվող չեխական էքսպեդիցիոն խմբի գործունեությունը անվանի պրոֆեսոր դկտ․ Յան Ֆրոլիկի և իր թիմի համակարգմամբ շարունակվեց «Հայաստան» (2019-2021) ծրագրի շրջանակներում՝ իրականացված Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Չեխիայի Գիտությունների ակադեմիայի, ապա՝ Չեխիայի Պարդուբիցեի համալսարանի Արվեստի ֆակուլտետի միջև համագործակցությամբ:

Ռեկտոր Լիբոր Չապեկի կողմից համալսարանի կառուցվածքային ու գործունեության ուղղվածությունների առանձնահատկությունների և ՀՀ դեսպանի կողմից համապատասխան ոլորտներում զարգացումների շուրջ համալսարանի ղեկավարությանը տեղեկացնելուն պես կողմերն եկան համաձայնության առկա արդյունավետ համագործակցությունը տարածելու նաև այլ, այդ թվում՝ հիմնարար գիտությունների, բարձր տեխնոլոգիաների, արտեֆակտների պահպանման ու վերականգնման և այլ ոլորտների վրա։

Համալսարանի ղեկավարության հետ հանդիպումներից հետո դեսպանն այցելեց Արվեստի ու փիլիսոփայության ֆակուլտետ՝ մասնակցելու «Հայաստանը Պարդուբիցեի համալսարանում» միջոցառմանը, որտեղ ֆակուլտետի դեկան դկտ․ Յիրժի Կուբեշի հետ հանդես եկավ բացման խոսքով՝ բարձր գնահատելով Պարդուբիցեի համալսարանի և վերջինիս հայ գործընկերների միջև ծավալված համագործակցության արդյունքները։

Դկտ․ Զդենկա Շանդորովան և պրոֆ․ Կարել Ռիդլը, Erasmus+ ծրագրի շրջանակներում ներկայումս Պարդուբիցեի համալսարանում ուսումնառության մեջ գտնվող հայ ուսանողների հետ համատեղ, ներկայացրեցին Արվեստի ու փիլիսոփայության ֆակուլտետի Կրթության բաժնի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցության շրջանակը։ Ապա հետևեց դկտ․ Յան Ֆրոլիկի գլխավորությամբ և իր թիմի, այդ թվում՝ ինժ․ Յիրժի Շինդելարժի ու մգ․ Տոմաշ Բելովի մասնակցությամբ դեպի Հայաստան չեխական հնագիտական էքսպեդիցիայի գիտական ուսումնասիրությունների արդյունքների և հայտնաբերումների ներկայացումը, որին առցանց մասնակցեցին նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նրանց գործընկերները՝ դկտ․ Բորիս Գասպարյանը և դկտ․ Արթուր Պետրոսյանը։ Ծրագրի վրա աշխատող խումբը մանրամասն ներկայացրեց դեպի Հայաստան 5-ամյա էքպսպեդիցիոն առաքելության արդյունքները։ էքսպեդիցիայի շրջանակներում խումբն անցկացրել է պեղումներ և ուսումնասիրություններ Արենիի քարանձավներում, որտեղ էլ հայտնաբերվել են տեղանքում գինեգործության զարգացման 6000 տարվա վաղեմության վկայությունները։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ թիմին հաջողվել է նաև հայտնաբերված մասունքներից վերստեղծել ժամանակի տեղաբնիկների դիմապատկերները։ Ծրագրի այլ արդյունքների շարքում է նաև տարածաշրջանի մի շարք հուշարձանների ու շրջապատող միջավայրի 3D մոդելավորումը։

Էքսպեդիցիոն առաքելությունների ժամանակ դկտ․ Ֆրոլիկի թիմի կազմում ներկա չեխ ուսանողները նույնպես կիսվեցին դեպի Հայաստան իրենց այցելությունների տպավորություններով, ապա դկտ․ Ֆրոլիկը ներկայացրեց նաև ծրագրի 3-րդ փուլի շարունակման շուրջ հեռանկարները։

Համալսարանում կայացած միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում, ռեպորտաժ պատրաստվեց նաև Չեխական հեռուստատեսության կողմից, որը ծրագրի ընդհանուր շրջանակը ներկայացնելիս հարցազրույց վարեց նաև դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ՝ (1:42-1:58 ր․)- https://www.ceskatelevize.cz/.../1010.../222411058070508/...

--

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: