• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

«Վրնյաչկա Բանյայում հայերի 100 տարիները» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում

19 ապրիլի, 2022

Ապրիլի 19-ին Սերբիայի զբոսաշրջության մայրաքաղաք Վրնյաչկա Բանյայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և քաղաքապետ Բոբան Ջուրովիչի բարձր հովանավորությամբ, տեղի ունեցավ «Վրնյաչկա Բանյայում հայերի 100 տարիները» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպել էին Վրնյաչկա Բանյայի հայերի նորաստեղծ միությունը և քաղաքի Մշակույթի թանգարանը:

1922թ. գարնանը, Հայոց ցեղասպանության արհավիրքներով անցած և Միջերկրականի ծովափնյա Դորթ Յոլ համայնքում պատսպարված հայ մի քանի ընտանիքներ (ընդամենը՝ 40 հոգի), ստիպված էին կրկին գաղթել հույն փախստականների հետ մեկտեղ, և հայտնվելով Սալոնիկում, դիմեցին Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդար Առաջինին՝ Հարավսլավիա (Սերբիա) վերաբնակեցման խնդրանքով: Արդյունքում՝ նրանց և թագավորական գրասենյակի միջև 10 տարով կնքվեց վերաբնակեցման և հողատարածքների գնման մասին պայմանագիր: Սա Հայոց ցեղասպանությունից հետո Սերբիա հայ կազմակերպված գաղթականության բացառիկ դեպք էր, որի շարունակությունն եղավ քաղաքում հաջողակ, աշխույժ և իրար հետ սերտորեն կապված հայկական համայնքի գոյությունը 100 տարվա ընթացքում:

Արարողության սկզբին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Վրնյաչկա Բանյայի քաղաքապետ Բոբան Ջուրովիչը, Վրնյաչկա Բանյայի հայերի միության նախագահ Չեդոմիր Արտինովիչ-Արթինյանը, քաղաքի լայն հասարակության, Սերբիայի տարբեր քաղաքներից և նույնիսկ արտեկրից ժամանած վրնյաչկահայերի ժառանգորդների հոծ բազմության ներկայությամբ, ծաղկեպսակներ խոնարհեցին քաղաքի կենտրոնական այգում զետեղված Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդար Կարաջորջևիչի հուշարձանին:

Այնուհետև քաղաքի Մշակույթի թանգարանում, որը նախկինում հայտնի մեծահարուստ Ռելյա Բելիմարկովիչի առանձնատունն էր և որի շուրջ էին վերաբնակեցվել առաջին հայ գաղթականները, տեղի ունեցավ ցուցահանդեսի հանդիսավոր բացում, որի ընթացքում ողջույնի խոսք ասացին դեսպան Հովակիմյանը, քաղաքապետ Ջուրովիչը, թանգարանի տնօրենը: «Կյանքը լուսանկարների միջոցով» ցուցահանդեսի հեղինակ Սլավիցա Դավիդովիչը (Տեր-Պողոսյան) ներկայացրեց ցեղասպանությունից փրկված և իրենց երկրորդ տունը Սերբիայում գտած մի շարք հայ ընտանիքների (Տեր-Պողոսյաններ, Արթինյաններ, Բելանյաններ, Սեդրակյաններ, Յեղենյաններ) կյանքը և գործունեությունը վերջին հարյուր տարիների ընթացքում: Հատկանշական էր, որ ցուցահանդեսին ներկայացված էին նաև Բելանյան և Տեր-Պողոսյան ընտանիքների չորրորդ սերնդի ներկայացուցիչներ՝ տաղանդավոր քանդակագործ Յովանա Պետկովիչ Բելանյանը և նկարիչ Ռելյա Տեր Պողոսյանը:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց Սերբիայում և լայնորեն լուսաբանվեց կենտրոնական և տարածաշրջանային մամուլում և հեռուստատեսությամբ:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: