• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

«Վերստեղծելով ուշ անտիկ Հայաստանը (մ.թ. 2-8-րդ դարեր). պատմագրություն, նյութական մշակույթ, ոչ-նյութական ժառանգություն» խորագիրը կրող եռօրյա գիտաժողով Բռնոյի Մասարիկի համալսարանում

22 փետրվարի, 2022

Փետրվարի 20-22-ին Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի ներքո գործող Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Վերստեղծելով ուշ անտիկ Հայաստանը (մ.թ. 2-8-րդ դարեր). պատմագրություն, նյութական մշակույթ, ոչ-նյութական ժառանգություն» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը: Գիտաժողովի մեկնարկը տրվեց Մարսելից ժամանած գլխավոր բանախոս, ականավոր հայագետ, պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանի «Հայկական ճարտարապետության ոսկե դարաշրջանը 7-րդ դարում. ուշ անտիկի ժառանգության գագաթնակե՞տ» զեկույցով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Իվան Ֆոլետտին, համալսարանի Արվեստների ֆակուլտետի դեկան Միլան Պոլը, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Իվան Ֆոլետտին ներկաներին դիմեց առցանց՝ ներկայացնելով նախաձեռնությունն ու արդյունավետ աշխատանք մաղթելով համաժողովին: Դեսպան Աշոտ Հովակիմյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, հատկապես կարևորելով միջոցառման անցկացումը տարածաշրջանային վերջին զարգացումների արդյունքում հայկական պատմամշակութային կոթողներին սպառնացող վտանգների համատեքստում: Արվեստների ֆակուլտետի դեկանը նույնպես կարևորեց միջոցառման անցկացումը՝ ողջունելով, որ Կենտրոնը ո՛չ միայն ուսումնասիրում, այլև ներկայացնում է հայկական մշակույթը և գոհունակություն հայտնելով միջազգային գործընկերների լայն շրջանակի հետ Կենտրոնի արդյունավետ համագործակցության համար:

Համաժողովին արժեքավոր ելույթներով հանդես եկան հայ արվեստաբաններ Լիլիթ Միքաելյանը և Զարուհի Հակոբյանը` Երևանի պետական համալսարանից, Նազենի Ղարիբյանը՝ Մատենադարանից, Գևորգ Ղազարյանը՝ Աթենքի Կապոդիսթրիայի համալսարանից (առցանց), ինչպես նաև զեկուցողներ Բոնոյի Մասարիկի համալսարանից, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանից:

Համաժողովն անցկացվում էր «Միջնադարում անդրկովկասյան տարածաշրջանում մշակութային փոխազդեցությունները. պատմագրական և արվեստի պատմության հեռանկարներ» ծրագրի շրջանակներում (Չեխիայի գիտական հիմնադրամ – Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամ)՝ Ֆրիբուրգի համալսարանի Արվեստի պատմության բաժնի և Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների պատմության բաժնի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի միջև համագործակցությամբ։ Միջոցառումն անցկացվեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: