• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դուբրովնիկում տեղի ունեցավ պրոֆեսոր Միլյենկո Դոմիյանի «Սուրբ Հայաստան․ Ուխտագնացություն դեպի հոգևոր ճարտարապետություն» նկարազարդ ալբոմի անդրանիկ շնորհանդեսը։

04 փետրվարի, 2022

Փետրվարի 5-ին Դուբրովնիկում, Սուրբ Վլախի հոբելյանական 1050-րդ տոնակատարությունների պաշտոնական ծրագրի շրջանակներում, Հովհաննես Պողոս Բ․ Պապի անվան սրահում, տեղի ունեցավ արվեստի պատմության հայտնի խորվաթ մասնագետ, մշակութային արժեքների պահապան, բազմաթիվ մշակութային մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Միլյենկո Դոմիյանի «Սուրբ Հայաստան․ Ուխտագնացություն դեպի հոգևոր ճարտարապետություն» հոյակապ նկարազարդ ալբոմի անդրանիկ շնորհանդեսը։

 

Շնորհանդեսը կազմակերպվել էր ArTresor հրատարակչության կողմից՝ Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանավորությամբ և Դուբրովնիկի եպիսկոպոսության աջակցությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Դուբրովնիկի եպիսկոպոս Ռոկո Գլասնովիչը, Ռիյեկայի արքեպիսկոպոս Մատո Ուզինիչը, Սուրբ Վլախի եկեղեցու ռեկտոր Խրվոյե Կատուշիչը, Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչը, Դուբրովնիկի քաղաքային խորհրդի նախագահ Մարկո Պոտրեբիցան, մշակույթի նախարարության, քաղաքապետարանի և մարզպետարանի մշակույթի վարչությունների տնօրեններ, բազմաթիվ հյուրեր։

Գիրքը ներկայացնող ականավոր խորվաթ ակադեմիկոս, գրող, բանաստեղծ, թարգմանիչ Լուկո Պալյետակը և մշակութաբան Իվան Վիջենը, ներկայացնելով հայկական արվեստի մասին առաջին խորվաթերեն գիրքը, անդրադառնում էին հայ-խորվաթական պատմական և մշակութային կապերին, հատկապես, Սուրբ Վլասիոս /Վլախի/ Սեբաստացու պաշտամունքի դերին Դուբրովնիկի հոգևոր կյանքում։ Բանախոսները բնական էին համարում, որ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունենում հենց Դուբրովնիկում, Սուրբ Վլախի տոնակատարության ընթացքում։

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր ողջույնի խոսքում բարձր գնահատական տվեց Միլյենկո Դոմիյանի աշխատությանը և հայ մշակույթի նկատմամբ նրա անկեղծ ակնածանքին և հավատարմությանը: Ըստ դեսպանի, Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում, կան նվիրյալներ, որոնց համար Հայաստանը սուրբ երկիր է, երկրպագության առարկա: Այն ժամանակ, երբ Դոմիյանը բծախնդրորեն հավաքագրում է հայկական հարստությունը, Հայաստանի հարևան երկրի պաշտոնյաները կոչ են անում ոչնչացնել հայկական սրբությունները:

Գրքի հեղինակ, պրոֆեսոր Միլյենկո Դոմիյանը մեծ հուզմունքնով նշեց, որ իրականացրել է իր կյանքի երազանքը: Տաս տարի առաջ ընդամենը երկու շաբաթ Հայաստանում գտնվելով, նա օր ու գիշեր լուսանկարում և գծագրում էր երեք տասնյակ կոթողներ, տարիներով ուսումնասիրում էր հայկական ճարտարապետությունը, ցուցահանդեսներ կազմակերպում Խորվաթիայի տարբեր քաղաքներում: Դոմիյանը և ակադեմիկոս Պալյետակը ևս դատապարտեցին հարևան երկրներում հայկական մշակույթի նկատմամբ վայրագությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: