• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն առցանց հարթակով մասնակցեց«Ազգային հիշողությամբ՝ պատմության վերանայման դեմ» խորագրով համաժողովին

09 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 9-ին, Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն առցանց հարթակով մասնակցեց Սերբիայի Կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարարության և Բելգրադի համալսարանի կողմից համատեղ կազմակերպված համաժողովին՝ «Ազգային հիշողությամբ՝ պատմության վերանայման դեմ» խորագրով:

Իր ելույթում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրողությունը, միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը, Հայաստանի դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման համաշխարհային օրակարգում, ցեղասպանության ժխտողականության և անպատժելության հետևանքները, ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների վերաբերյալ արդյունավետ ուսուցմանը և կրթությանն ուղղված հավաքական ջանքերը և հայկական փորձը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան, որը ծրագրել և իրականացրել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական լիարժեք աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: