• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայաստանի դեսպանությունը միացավ Չեխիայում «Կարմիր չորեքշաբթի» նախաձեռնությանը` ողջ աշխարհում իրենց հավատքի և կրոնական պաշտամունքի համար հետապնդվող անձանց մասին իրազեկվածությանը միտված արշավին

24 նոյեմբերի, 2021

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի դեսպանությունը միացավ Չեխիայում «Կարմիր չորեքշաբթի» նախաձեռնությանը` ողջ աշխարհում իրենց հավատքի և կրոնական պաշտամունքի համար հետապնդվող անձանց մասին իրազեկվածությանը միտված արշավին։

Այս նախաձեռնությունը մեկնարկել է մի քանի տարի առաջ լոնդոնյան «Aid to the Church in Need» կազմակերպության կողմից: Նախաձեռնության խորհրդանիշը` վառ կարմիր լույսն է, որը խորհրդանշում է իրենց հավատքի համար տառապանքի ենթարկված անձանց թափված արյունը։ Ամենուր, որտեղ ոգեկոչում են «Կարմիր չորեքշաբթին», եկեղեցիները, սինագոգները և հասարակական շենքերը լուսավորվում են կարմիր գույնով՝ ի համերաշխություն հալածված բոլոր հավատացյալների և ոչ հավատացյալների: Ամեն տարի այն միաժամանակ տեղի է ունենում բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում, որտեղից սկիզբ է առել նախաձեռնությունը։ Չեխիայում «Կարմիր չորեքշաբթի 2021»-ը կազմակերպվել է Չեխիայի եպիսկոպոսների համաժողովի, Եկեղեցիների էկումենիկ խորհրդի, Չեխիայի հրեական համայնքների ֆեդերացիայի և Քրիստոնեա-դեմոկրատական քաղաքականության ինստիտուտի կողմից: Նախաձեռնությունն իրականացվել է Չեխիայի մշակույթի նախարարության աջակցությամբ և անցկացվել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի հովանու ներքո։

Դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցություն ունեցավ «Կարմիր չորեքշաբթի 2021» նախաձեռնության շրջանակներում Պրահայի Կարլի համալսարանում ռեկտոր Տոմաշ Զիմայի հովանու ներքո անցկացված «Հավատքով պայմանավորված հալածանք … ինչպե՞ս կարող եմ օգնել» խորագրով միջազգային գիտաժողովին։ Բացման խոսքով հանդես եկան համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման, Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը, Չեխիայի եպիսկոպոսների համաժողովի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Պրժիբիլը, Եկեղեցիների էկումենիկ խորհրդի գլխավոր քարտուղար Պետր Յան Վինշը և Չեխիայի հրեական համայնքների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Տոմաշ Կրաուսը։

Ի թիվս այլ հիմնական բանախոսների, համաժողովը հյուրընկալել էր նաև Հակասեմականության հարցերով ԵԱՀԿ հատուկ բանագնաց Ռաբբի Էնդրյու Բեյքերին, ինչպես նաև բրիտանական խորհրդարանի անդամ և «Կարմիր չորեքշաբթի» նախաձեռնության հեղինակ ու հոգևոր հայր Լորդ Դեյվիդ Ալթոնին: Լորդ Ալթոնն իր խոսքում ընդարձակ պատմական ակնարկ կատարեց Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների հալածանքների և դրանց արդյունքում տարածաշրջանում քրիստոնյաների թվի կտրուկ նվազեցման փաստերի, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների, Մարդու իրավունքների հռչակագրի և դրա նշանակության շուրջ, ինչպես նաև անդրադարձավ ապագայում նման հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ քայլերին։ Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության պակասը ստեղծել է անպատժելիության միջավայր մարդկության դեմ հետագա հանցագործությունների համար՝ վկայակոչելով Հոլոքոստը ծրագրելիս Հայոց ցեղասպանության մասին Հիտլերի հիշատակումը և խորհուրդ տալով կարդալ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որտեղ պատկերված է Հայոց ցեղասպանության իրական պատմությունը (տես՝ ստորև ներկայացված տեսանյութը, րոպեներ՝ 00:50-1:03, 1:43-1:51 և 1:59-2:04):

Դեսպան Աշոտ Հովակիմյանը նույնպես մեկնաբանությամբ դիմեց մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին նախաձեռնության և միջոցառմանն առաջին անգամ ներկա գտնվելու հնարավորության համար և հույս հայտնելով, որ գալիք տարվա ընթացքում և՛ դեսպանությունը, և՛ Պրահայում Հայ Առաքելական եկեղեցին կմիանան նախաձեռնությանը։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն ակնարկի համար դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Լորդ Ալթոնին՝ բարձր գնահատելով նաև առաջին ընթերցմամբ բրիտանական խորհրդարանի կողմից այս հանցագործությունը ճանաչելու փաստը։ Անդրադառնալով քննարկված թեմաներին՝ դեսպանն անդրադարձավ Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայության առջև ծառացած ներկա իրավիճակին, որտեղ, որպես այս երկրների հայատյաց քաղաքականության շարունակություն, հայկական պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ եկեղեցիներն, առհասարակ ոչնչացվում են, մինչ այլ դեպքերում փորձ է արվում փոխել դրանց ծագումը։ Դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այս իրադարձությունների՝ միջազգային ոչ բավարար լուսաբանման վրա և միջազգային հանրությանը գործելու կոչ արեց (տես՝ ստորև ներկայացված տեսանյութը, րոպեներ՝ 1:55:46-1:57:43):

Լորդ Դեյվիդ Ալթոնը շնորհակալություն հայտնեց դեսպանին իր մեջբերման համար՝ նշելով, որ անձամբ այցելել է Լեռնային Ղարաբաղ և լավ իրազեկված է իրավիճակին՝ հղում կատարելով նաև հայ ժողովրդի ամուր աջակից, պատերազմի ժամանակ տարածաշրջան այցելած Բարոնուհի Քերոլայն Քոքսի հիմնադրած «HART» կազմակերպության կողմից տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ պատրաստված ծավալուն զեկույցում պարունակվող տեղեկատվությանը։ Լորդ Ալթոնը հավելեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, սարսափելի է, և ցնցող է տեսնել, որ այն, ինչ սկսվեց օսմանցիների կողմից Հայոց ցեղասպանությամբ, իր շարունակությունը գտավ Մերձավոր Արևելքում եզդիների և Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածում (տես՝ ստորև ներկայացված տեսանյութը, րոպեներ՝ 1:59-2:04):

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: