• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հայտարարությունը «Պոլիտիկա» օրաթերթին, Բելգրադ, 11.10.2020

11 հոկտեմբերի, 2020

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հայտարարությունը «Պոլիտիկա» օրաթերթին, Բելգրադ, 11.10.2020

 

Սեպտեմբերի 27-ին` վաղ առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ օդային, հրթիռային ու ցամաքային գրոհներ ձեռնարկեցին Արցախի շփման գծի ողջ երկայնքով (Լեռնային Ղարաբաղ): Ադրբեջանական բանակը կիրառեց տանկեր, ուղղաթիռներ, ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր, «Գրադ» և «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ինչպես նաև «Պոլոնեզ» և «Լորա» հեռահար հրթիռներ: Ավելին, թուրքական F16 կործանիչները նկատվել են շփման գծի ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ պետական սահմանի մոտ: Հայաստանի Հանրապետության արևելքում գտնվող հայկական Վարդենիս քաղաքը ևս ենթարկվել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի հարձակումներին:

Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա), ինչպես նաև ողջ միջազգային հանրության ռազմական գործողությունների հրատապ դադարեցման կոչերը՝ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ շարունակում են լայնամասշտաբ հակամարտությունները՝ նպատակ ունենալով ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Չնայած միջազգային հանրության կոչերին, Ադրբեջանը՝ ամրապնդված լինելով թուրքական ռազմական օգնությամբ, օգտագործել է իր ամբողջ ռազմական հնարավորությունները, որը ներառում է նաև Մերձավոր Արևելքի այլ հակամարտության գոտիներից տեղափոխված հազարավոր ահաբեկիչներ: Արցախի ողջ տարածքը, ներառյալ նրա մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակիչները, ենթարկվում են համակարգված և զանգվածային հարձակումների՝ միջազգային համաձայնագրերով արգելված կասետային ռումբերի և տարբեր տրամաչափի այլ զենքերի կիրառմամբ, հանգեցնելով՝ մարդկային զոհերի և ավերածությունների: Այս գործողություններն ուղղված են Արցախի ժողովրդին պատմական հայրենիքից զրկելուն, զանգվածային վայրագություններ և ցեղասպանության քաղաքականություն իրականացնելուն, ինչպիսին տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ Թուրքիայում 105 տարի առաջ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների, Արցախի հայկական եկեղեցիների կանխամտածված թիրախավորումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, և նրանք կկրեն ամբողջ պատասխանատվությունը այդ ռազմական հանցագործության համար:

Շատ երկրներ և կազմակերպություններ արդեն հաստատել են կասետային զինամթերքի օգտագործումը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ: Amnesty International-ը վերջերս արած իր հայտարարության մեջ ասում է, որ իրենց փորձագետներին հաջողվել է տեղորոշել Ստեփանակերտի տարածաշրջանի այն բնակելի թաղամասերը, որոնց վրա կրակել են ադրբեջանական ուժերը:

Թուրքական ռազմական անձնակազմը, Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են պատերազմական գործողություններին: Թուրքիայի դերն այս հակամարտությունում պետք է դիտարկել՝ Սիրիայում և Լիբիայում նրա մասնակցության, ինչպես նաև՝ Միջերկրական ծովում՝ ծովային սահմանների պատճառով, Հունաստանի և Կիպրոսի հանդեպ՝ Թուրքիայի ագրեսիվ վերաբերմունքի ենթատեքստում:

Աշխարհը պետք է ընդունի, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են քաղաքակրթության առաջնագծում: Պետք է ընդգծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար սա պարզապես հայերի նկատմամբ վրեժխնդրության կամ ատելություն սերմանելու միջոց չէ. Բանն այն է, որ Հայաստանը՝ Հարավային Կովկասում վերջին խոչընդոտն է իր ազդեցությունն ընդլայնելու Թուրքիայի ճանապարհին: Այսօր Թուրքիան իր առջև հստակ նպատակ է դրել՝ վերականգնել Թուրքական կայսրությունը: Մի՛ զարմացեք, եթե այդ քաղաքականությունը այստեղ հաջողվի: Մի՛ զարմացեք, եթե նրանք փորձեն բռնակցել իրենց կայսրության մեջ ո՛չ միայն Հունական կղզիները, այլ նաև Բալկաններն ու մայրցամաքային Եվրոպան:

2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ թիրախավորումը խստորեն դատապարտվեց, որպես տարածաշրջանի կայունության անընդունելի սպառնալիք:

Հայաստանը կրկնում է անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը, և շեշտում, որ խաղաղ համաձայնագիրը և խաղաղ գործընթացը այլընտրանք չունեն, և, որ ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու ցանկացած փորձ վճռականորեն կխափանվի: Մենք պետք է վերադառնանք 1994-95 թվականների հրադադարին:

Հայաստանը հետևողականորեն մերժում և դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքը կամ կիրառումը և Թուրքիայի անմիջական մասնակցությունը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային:

Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ համատեղ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը, էապես մեծացնելով տոտալ պատերազմի ռիսկերը և պատրաստելով Կովկասում ահաբեկչության հանգրվան: Թուրքիան պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քննարկումներից: Սա պատերազմ է՝ հանուն հայ ժողովրդի անկախության, ազատության և արժանապատվության: Թուրք-ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ պետք է անհապաղ դադարեցվի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: