• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը «Informer» օրաթերթին

30 սեպտեմբերի, 2020
Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը «Informer» օրաթերթին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Informer- ին տված հարցազրույցում Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դադարեցնի հակամարտությունը, որը Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ հակամարտությունն ավելի մեծ և դրամատիկ չափերի չի հասել»:

Նա նշում է. «Աշխարհը պետք է զսպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, և իր զենքով ու բանակով օգնում է սպանել հայերին»:

Հովակիմյանը բացատրում է, որ Կովկասում այս վերջին հակամարտությունը սկսվել է ադրբեջանական բանակի կողմից առանց որևէ հայտարարության:

- Կիրակի առավոտյան ժամը վեցին Ադրբեջանը սկսեց հրթիռներ արձակել Գրադ և Սմերչ հրթիռային համակարգերից՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծում և սկսեց ցամաքային հարձակում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական ինքնաթիռների գրոհներ: Նրանք ո՛չ միայն թիրախավորում էին ռազմական դիրքերը, այլ նաև՝ քաղաքացիական: Ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր: Սակայն դրանք միայն այստեղ չկանգնեցին, բայց երեկ նրանք թիրախավորեցին նաև Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները:

Ո՞րն էր հարձակման անմիջական պատճառը:

- Ադրբեջանը տարիներ շարունակ մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած փոխզիջումային լուծում: Թեև հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքներ համաձայնեցվել են ԵԱՀԿ կողմից հովանավորվող բանակցությունների ընթացքում, ինչպիսիք են՝ միջազգային իրավունքի հարգումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը, սակայն Ադրբեջանը դրանք չի ընդունում: Նրանք չեն ցանկանում որևէ փոխզիջում: Նրանք խոսում են վերջնագրերի լեզվով, և բացի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելուց, այլ բան չեն ընդունում:

Ինչո՞ւ հենց հիմա Ադրբեջանը որոշեց ռազմական բախում սկսել:

- Այդ երկիրը տարիներ շարունակ զինվում է: Թուրքիան նրանց օգնում է այդ հարցում: Վերջին երեք օրվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք օգտագործում թուրքական F-16 ինքնաթիռներ: Օդանավերը մնացին Ադրբեջանում՝ Թուրքիայի հետ զորավարժություններից հետո, որոնք վերջերս անցկացվեցին: Բացի այդ, Սիրիայից հազարավոր ահաբեկիչներ տեղափոխվել են Ադրբեջան: Նրանք մարտեր են մղում ադրբեջանական բանակի հետ միասին: Այսպիսով՝ հարձակումը նախապես պլանավորված էր:

Բայց ինչու՞ հենց հիմա:

- Ադրբեջանը օգտվեց բանակցությունների ժամանակավոր դադարից: Նրանք անընդհատ ասում են, որ ԵԱՀԿ-ն ոչինչ չի ձեռնարկել և որևէ լուծում չի առաջարկել, ինչը ճիշտ չէ: Նրանք օգտվեցին աշխարհում տիրող իրավիճակից, ներառյալ կորոնավիրուսային համաճարակը, այն պահը, երբ բոլոր երկրները կենտրոնացած են իրենց քաղաքացիներին մահացու վիրուսից փրկելու վրա: Բացի այդ, նրանք ունեն Թուրքիայի ամբողջական աջակցությունն ու օգնությունը:

Հայաստանն ունի՞ Ռուսաստանի օգնությունը:

- Ռուսաստանը մեր կարևոր դաշնակիցն է, և ոչ միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով: Ռուսաստանի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, սակայն և ամբողջ միջազգային հանրության, որը Մոսկվայի հետ միաժամանակ անընդհատ կոչ է անում՝ հանդարտեցնել լարվածությունը և դադարեցնել ռազմական գործողությունները: Սակայն, մեր հարևանները դա չեն լսում, ուստի Հայաստանը ստիպված է պաշտպանվել:

Ինչպե՞ս կարող է ավարտվել այս հակամարտությունը:

- Միջազգային հանրությունը, որն արդեն կոչ է արել Ադրբեջանին և Էրդողանին դադարեցնել բռնությունները, պետք է նրանց ստիպի դա անել: Հակառակ դեպքում, այս հակամարտությունը կարող է ավելի մեծ ծավալներ ստանալ և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, նույինսկ՝ աշխարհը:

Իսկ Հայաստանն ունի՞ որևէ առաջարկ:

- Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանը վերադառնա բանակցությունների: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որը ցանկանում է երկխոսություն և քաղաքական լուծում: Այնուամենայնիվ, մենք այժմ ստիպված ենք պաշտպանել մեր ազատությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: