• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի աշխատանքներին

06 մայիսի, 2026
Մայիսի 5-6-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի աշխատանքներին։
Պրահայում ՀՀ դեսպանության հավատարմագրման երկրներից համաժողովին մասնակցեցին․
- Սերբիայից՝ Արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱԳՆ պետական քարտուղար Դամյան Յովիչը և գլխավոր քարտուղար Դուշան Կոզարևը; գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և տնտեսական ու քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրան, հրատարակիչ և լրագրող Ռոբերտ Չոբանը, քաղաքագետ և լրագրող Բիլյանա Շահրիմանյան Օբրադովիչը, քաղաքական վերլուծաբաններ Իգոր Նովակովիչը, Դուշան Պրորոկովիչը և Դարկո Օբրադովիչը;
- Խորվաթիայից՝ Արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեա Մետելկո-Զգոմբիչը, Խորհրդարանի եվրոպական գործերի հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Խորվաթիայի պատվիրակության անդամ Իվան Ռաչանը, Խորհրդարանի նախկին պատգամավոր, Օսիյեկ քաղաքում գործող Միջազգային հարաբերությունների կենտրոնի նախագահ Դոմագոյ Խայդուկովիչը;
- Սլովենիայից՝ Բլեդի ռազմավարական ֆորումի ծրագրային տնօրեն, դեսպան Սիմոնա Լեսկովարը և նախկին փոխվարչապետ, Լյուբլյանայի համալսարանի պրոֆեսոր Յերնեյ Պիկալոն։ Մայիսի 6-ին Բլեդի Ռազմավարական ֆորումի հետ համատեղ կազմակերպվել էր պանելային քննարկում։
- «ԳԼՈԲՍԵԿ» վերլուծական կենտրոնի քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման գծով տնօրեն Դոմինիկա Հայդուն։ Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարության և «ԳԼՈԲՍԵԿ» վերլուծական կետրոնի (GLOBSEC) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ GLOBSEC-ի հետ համատեղ մայիսի 6-ին կազմակերպվել էր պանելային քննարկում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: