• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սեպտեմբերի 18-ին Պրահայի «Յակուբսկա» պատկերասրահում «Տերյան» մշակութային կենտրոնը ներկայացրել է «Ֆրանսիական ռիթմեր» ֆուտուրիստական հագուստի ստեղծագործական ցուցադրությունը

18 սեպտեմբերի, 2025
Սեպտեմբերի 18-ին Պրահայի «Յակուբսկա» պատկերասրահում «Տերյան» մշակութային կենտրոնը ներկայացրել է «Ֆրանսիական ռիթմեր» ֆուտուրիստական հագուստի ստեղծագործական ցուցադրությունը, որը ոգեշնչված է Շարլ Ազնավուրի երաժշտությամբ և նվիրված է նրա հիշատակին։ Նորարարական այս նախագիծը ստեղծվել է հայ նկարիչներ Լիլիթ Մելիքյանի և Քրիստինա Մկրտչյանի կողմից և կյանքի կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հավաքածոի ցուցադրությունը Պրահայում, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետոթւթյան անկախության 34-ամյակին և Շարլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվել է Չեխիայում ՀՀ դեսպանության կողմից՝ «Յակուբսկա» պատկերասրահի հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը։
Ցուցադրությանը ներկա էին Չեխիայում Ֆրանսիայի, Ավստրիայի, Ռումինիայի, Սերբիայի, Ղազախստանի դեսպանները, Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, Իտալիայի և Ուկրաինայի փոխդեսպանները, դիվանագետներ, Չեխիայում ստեղծագործող հայազգի արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Չեխիայում ՀՀ դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Ալյոնա և Ալեքսանդր Օնիշչենկոյին՝ պատկերասրահի տարածքը տրամադրելու և ցուցադրության կազմակերպմանն աջակցելու համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: