• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառում Պրահայում

24 ապրիլի, 2025

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայի հայկական խաչքարի մոտ կայացավ ծաղկեպսակների զետեղման և ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

Միջոցառման մեկնարկին, Պրահայի արքեպիսկոպոս և Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Յան Գրաուբները աղոթք բարձրացրեց Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի համար, կոչ անելով խաղաղության, արդարության և հիշողության։

Արարողությանը մասնակցեցին Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ։

Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն:

Միջոցառմանը ներկաներին օրվա խորհրդին նվիրված ուղերձով դիմեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Դեսպանը նշեց ցեղասպանությունների վաղ նախազգուշացման, կանխարգելման կարևորությունը, ընդգծելով, որ Հայաստանն, իր անցյալը հարգելով, շարունակում է ապագայի կառուցումը, որն ընթանում է հանդուրժողականության, խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և բռնությունների կանխարգելման ուղիով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: