• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ Բելգրադում գործող մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

22 ապրիլի, 2025
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 22-ին և 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ Բելգրադում գործող մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, դեսպանը հանդիպեց «Ռազմավարական վերլուծության կենտրոնի» ծրագրերի ղեկավար Դարկո Օբրադովիչի և վերլուծաբան Բիլյանա Շահրիմանյան Օբրադովիչի, «Միջազգային և անվտանգային հարցերի կենտրոնի» ավագ գործընկեր Իգոր Նովակովիչի, «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» գործադիր տնօրեն Անդրիյա Մլադենովիչի և ծրագրերի ղեկավար Միլենա Միխայլովիչ Դենիչի, ինչպես նաև «Անվտանգային քաղաքականության բելգրադյան կենտրոնի» տնօրեն Իգոր Բանդովիչի հետ։

Այցի շրջանակներում դեսպանը այցելեց նաև Բելգրադի համալսարան, որտեղ հանդիպումներ ունեցավ համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ցվետկովիչի, Քաղաքագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մայա Կովաչևիչի և Անվտանգության ֆակուլտետի դեկան Մլադեն Միլոշևիչի հետ։

Հանդիպումների ընթացքում դեսպանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հայաստանի առաջ ծառացած տարածաշրջանային մարտահրավերներին։ Քննարկվեցին կրթական և գիտական ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Սերբիայի Եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ Դուշկո Լոպանդիչի հրավերով՝ ՀՀ դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ Հայաստանի արտաքին քաղաքականության և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ՝ շարժման շրջանակներում գործող միջազգային հարաբերությունների ֆորումի ունկնդիրների առջև։

Այցի ընթացքում, հրատարակիչ Ռոբերտ Չոբանի հրավերով, դեսպանը մասնակցեց նաև Diplomacy and Commerce հանդեսի կողմից կազմակերպված ամենամյա 9-րդ մրցանակաբաշխությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: