• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառում Բելգրադում

22 ապրիլի, 2025

Ապրիլի 22-ին Բելգրադում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Զեմունի այգու Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի եկեղեցու առջև տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։

Արարողությունը, որին ներկա էին Սերբիայի Ազգային Ժողովի փոխնախագահ Յովան Յանյիչը, Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դուշան Կոզարևը, Սերբիայում Չեխիայի, Հունաստանի, Կիպրոսի դեսպանները, Կանադայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի դեսպանությունների դիվանագետները, բազմաթիվ սերբահայեր և Հայաստանի սերբ բարեկամներ, կազմակերպել էին Սերբիայում ՀՀ դեսպանությունը և Վրնյաչկա Բանյայի հայերի միությունը:

Արարողությանը ներկա գտնվեցին և աղոթեցին Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Սերբ ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Պետար Բոգդանովիչը:

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Վրնյաչկա Բանյայի հայերի միության նախագահ Չեդոմիր Արտինովիչը, դեսպանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղեցին խաչքարին։ ՀՀ դեսպանը ներկաներին դիմեց օրվա խորհրդին նվիրված ուղերձով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: