• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիայի Ազգային գրադարանում (Klementinum) տեղի ունեցավ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ahoj Arménie, Բարև Չեխիա» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը

04 ապրիլի, 2023

Ապրիլի 4-ին Չեխիայի Ազգային գրադարանում (Klementinum) տեղի ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպանության և Չեխիայի ազգային գրադարանի կողմից՝ Պարդուբիցեի համալսարանի և Սլավոնական միության հետ համագործակցությամբ կազմակերպված՝ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ahoj Arménie, Բարև Չեխիա» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա գտնվեցին Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Դվորժակը, Չեխիայի մշակույթի նախարարի տեղակալ Օնդրժեյ Խրաստը, սենատորներ Պավել Ֆիշերը և Զբինյեկ Լինհարտը, Չեխիայի քաղաքական, հասարակական, մշակութային շրջանակների ներկայացուցիրչներ, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում հայ տաղանդաշատ սոպրանո Վարինե Մկրտչյանը հանդես եկավ Կոմիտասի «Ծիրանի ծառ» և չեխական «Teče voda, teče» երգերի փայլուն և հուզիչ կատարմամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Չեխիայի Ազգային գրադարանի տնօրեն Տոմաշ Ֆոլտինը, ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Դվորժակը, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Պարդուբիցեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Յիրժի Կուբեշը, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Ընդգծվեց Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության 30 տարիների ընթացքում ընդհանուր արժեքների և մարդու իրավունքների, ժողովրդավարության և ազատությունների նկատմամբ հարգանքի հիման վրա կառուցված հարաբերությունների դինամիկ զարգացման հանգամանքը։ Նշվեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և մշակութային դիվանագիտությունը հիմք կհանդիսանան հայ-չեխական հարաբերությունների խորացման և երկու երկրների հասարակությունների միջև կապերի ամրապնդման գործում:

Ցուցահանդեսը, որը ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմությունը, Հայաստանի գեղատեսիլ վայրերի և մշակութային կոթողների լուսանկարները, հայ ականավոր գործիչների դիմանկարները, Պարդուբիցեի համալսարանի կողմից Հայաստանում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները և Չեխիայի Ազգային գրադարանում պահպանվող հայագիտական գրքերն ու նյութերը, կգործի մինչև մայիսի 16-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: