• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հարգանքի տուրք մատուցեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստանին հումանիտար օգնություն տեղափոխելու ընթացքում զոհված սերբ օդաչուների

12 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 12-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Սերբիայի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դուշկո Ժառկովիչը՝ ՀՕՊ պատվո պահակախմբի հանդիսավոր արարողությամբ, հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ զետեղեցին Զեմունում տեղադրված հայկական խաչքարին՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին հումանիտար օգնություն տեղափոխելու ընթացքում զոհված սերբ օդաչուներ՝ Վլադիմիր էրչիչի, Պրեդրագ Մարինկովիչի, Միլենկո Սիմիչի, Միլան Միչիչի, Բորիշա Մոսուրովիչի, Միլիսավ Պետրովիչի և Յովան Զիսովի:

Հարգանքի տուրքի մատուցմանը ներկա էին զոհված օդաչուների հարազատները, Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և հայերի բարեկամներ։

Օրվա երկրորդ կեսին ՀՀ դեսպանն այցելեց Նովի Սադ և նորընտիր քաղաքապետ Միլան Ջուրիչի հետ հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ զետեղեց քաղաքի կենտրոնում, նախկին հայկական եկեղեցու տարածքում, ի հիշատակ սերբ օդաչուների տեղադրված խաչքարին: Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ դեսպանի և քաղաքապետի հանդիպումը, որտեղ քննարկվեցին Նովի Սադի և Գյումրիի միջև համագործակցության հաստատման խնդիրները: Քաղաքապետն ու դեսպանը հանդիպեցին նաև արարողությանը մասնակցելու նպատակով Սերբիայի տարբեր քաղաքներից Նովի Սադ ժամանած սերբահայերի ներկայացուցիչներին և օդաչուների հարազատներին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: