• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սեպտեմբերի 15-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի կենտրոնական պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը

15 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 15-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի կենտրոնական պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը, որը հյուրընկալեցին քաղաքապետ Մարեկ Չեխմանն ու նրա տեղակալ Լիբոր Լեշակը և նախաձեռնության հեղինակ, քաղաքային խորհրդի անդամ, մեր հայրենակից Թելման Ներսիսյանը։ Արարողությանը մասնակցություն ունեցավ և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոսքով հանդես եկավ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։ Ելույթներ ունեցան նաև Հայոց ցեղասպանության մասին գրքի չեխ հեղինակ Մարեկ Յանդակը և Պրահայի Ռժեպորիյի համայնքապետ Պավել Նովոտնին, ում ղեկավարության ներքո Արցախյան պատերազմի օրերին համայնքը հանդես եկավ հայ ժողովրդի սատարմամբ և Արցախի ճանաչմամբ։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմելով, դեսպան Ա.Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Թ.Ներսիսյանին՝ նախաձեռնության և քաղաքային իշխանություններին՝ նախաձեռնությանն իրենց աջակցության, ինչպես նաև Չեխիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևորությանը՝ ժխտողականության դեմ պայքարի և ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Դեսպանը խոսեց նախորդ տարի Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի ցեղասպան մտադրությունների, հայերի բնաջնջման և հայ պատմամշակութային ժառանգության ոչնչացման փորձերի դեմ հայ ժողովրդի կողմից տարվող գոյութենական պայքարի, ապրելու և ստեղծագործելու անկոտրում ոգու և այդ համատեքստում նշյալ խաչքարի տեղադրման խորհրդանշական դերակատարության մասին։ Դեսպանը նաև կարևորեց ձեռնարկի նշանակությունը Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանի շրջանակներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: