• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Սլովենիայի Հանրապետության պետականության 30-ամյակին և Եվրոպական Միության խորհրդում սլովենական նախագահության ստանձնման նվիրված պետական հանդիսավոր տոնակատարությանը

25 հունիսի, 2021

Հունիսի 25-ին Սլովենիայի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության հրավերով, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Սլովենիայի Հանրապետության պետականության 30-ամյակին և Եվրոպական Միության խորհրդում սլովենական նախագահության ստանձնման նվիրված պետական հանդիսավոր տոնակատարությանը։

Սլովենիա այցի ընթացքում ՀՀ դեսպանին ընդունեց Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Լյուբլյանայի միջև համագործակցության հնարավորությունները, ընդգծվեց մշակութային միջոցառումների անցկացման և փոխայցելությունների իրականացման կարևորությունը։

Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Ստանիսլավ Ռաշչանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դեսպանը հանգամանալից ներկայացրեց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո տիրող իրավիճակը և երկրի առջև ծառացած հումանիտար խնդիրները, հատկապես, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի պահանջը։ Պետքարտուղարը մանրամասն անդրադարձ կատարեց ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահության առաջնայնություններին։

Դեսպանն այցելեց նաև Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության գրասենյակ, որի տնօրեն, դեսպան Տոմաշ Լովրենչիչի հետ քննարկվեցին Հայաստանի հետ համագործակցության և օժանդակության ծրագրերը։

Այցի ընթացքում կայացան ՀՀ դեսպանի հանդիպումները Սլովենիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Անդրեյ Չեռնիգոյի և Սլովենիայում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: