• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի տարբեր քաղաքներում

17 հունիսի, 2021

Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի տարբեր քաղաքներում

Ծրագիրն իրականացվում է Սլավոնական մշակույթի օրերի ավանդական փառատոնի ընդլայնված ձևաչափի շրջանակներում, որտեղ ներկայացվում են տարեկան 3-4 երկրներ: Այս տարվա փառատոնը Չեխիայի մեկ տասնյակից ավելի քաղաքներում չեխ հանրությանը կներկայացնի Հայաստանը, Բելառուսը, Չեռնոգորիան և Ավստրիան (Բռնո, Ուհերսկի Բրոդ, Յիհլավա, Օլոմոուց, Օստրավա, Հրադեց Կրալովե, Հոդոնին, Սլապ, Պրահա): Փառատոնի հայկական մասն անցկացվում է Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Այն բաղկացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում գրանցված հուշարձաններն ու տարրերը, ինչպես նաև ականավոր հայ անհատներին ներկայացնող շրջիկ ցուցահանդեսից: Հիմնական ցուցահանդեսը լրացվում է նաև Խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին նախագահ Ռոբին Բյոհնիշի՝ «Հայաստան. լեռների, եկեղեցիների և գինիների երկիր» լուսանկարների ցուցահանդեսով: Տարբեր առիթներով ցուցահանդեսներն ուղեկցվում են «Կիլիկիա» հայկական պարային համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի կատարումներով, ինչպես նաև տեղի հայկական համայնքների կողմից կազմակերպված հայ խոհանոցի համտեսներից:

Հայկական ծրագիրը մեկնարկել է Բռնոյում մայիսի 5-ին՝ նաև Հարավային Մորավիայի երկրամասի ղեկավարի հովանու ներքո, որտեղ ցուցահանդեսները ցուցադրվել են նահանգապետարանի շենքում և Բռնոյի տարբեր այլ վայրերում մինչև 2021թ․ հունիսի 11-ը: Դեսպան Աշոտ Հովակիմյանի՝ Հարավային Մորավիայի երկրամաս աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 11-ին ցուցահանդեսի փակման արարողությանը դեսպանին հյուրընկալել էին երկրամասի ղեկավար Յան Գրոլիխը և ղեկավարի տեղակալ Լուկաշ Դուբեցը: Դեսպան Աշոտ Հովակիմյանը և Լուկաշ Դուբեցը երեկոյան միասին ներկա գտնվեցին Վիլլա Լյըվ-Բիրում անցկացված հայկական երեկոյին, որի շրջանակներում անցկացվեց ցուցահանդեսների վերջին ցուցադրությունը` ուղեկցված հայկական «Կիլիկիա» համույթի ու հայ երգչուհի Կարին Սարկիսյանի և տեղական «Սլովացկի» համույթի ելույթներով, որոնց հաջորդեց հայկական ուտեստների և գինիների համտես։

Հունիսի 12-ին դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելեց Ուհերսկի Բրոդ քաղաքը, որտեղ տեղի ունեցավ հայկական ծրագրի պաշտոնական մեկնարկը` հայկական մշակույթի օրվա տեսքով, որն անցկացվեց նաև Զլինի երկրամասի ղեկավար Ռադիմ Հոլիշի և Ուհերսկի Բրոդի քաղաքապետ Ֆերդինանդ Կուբանյիկի հովանավորությամբ և մասնակցությամբ: Տոնակատարությունը մեկնարկեց «Սպիտակկարպատյան փառատոն 2021»-ի շրջանակներում «Կիլիկիա» համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի ելույթներով, որոնց հաջորդեց տեղի մշակույթի տանը հայկական ցուցահանդեսների բացումը: Դեսպանի այցը եզրափակվեց 17-րդ դարի ականավոր մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կոմենսկու տուն-թանգարանի այցելությամբ։

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.cultural-heritage.cz/armenie/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: