• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հունիսի 10-ից 12-ը կայացան դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցերը Չեխիայի Հարավային Մորավիայի և Զլինի երկրամասեր

12 հունիսի, 2021

Հունիսի 10-ից 12-ը կայացան դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցերը Չեխիայի Հարավային Մորավիայի և Զլինի երկրամասեր, որոնց շրջանակներում դեսպանն այցելեց Բռնո և Ուհերսկի Բրոդ քաղաքները, որտեղ ունեցավ մի շարք աշխատանքային հանդիպումներ և մասնակցություն բերեց Հայաստանին, հայկական պատմամշակութային ժառանգությանն ու ականավոր գործիչներին նվիրված` դեսպանության հովանու տակ անցկացվող շրջիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողություններին։

Հարավային Մորավիայի երկրամասի կենտրոն Բռնո քաղաքում հունիսի 10-ին դեսպան Ա․ Հովակիմյանին հյուրընկալեց Չեխիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկին, ում հետ դեսպանն առիթ ունեցավ քննարկելու երկկողմ համագործակցության օրակարգը, Հայաստանում իրավական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու դրանց զուգակցող հումանիտար մարտահրավերները։

Հունիսի 11-ին դեսպան Ա․Հովակիմյանին ընդունեց Հարավային Մորավիայի երկրամասի ղեկավար Յան Գրոլիխը։ Կողմերն անդրադարձան երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Հաշվի առնելով, որ տվյալ օրը պաշտոնապես փակվում էր երկրամասի վարչական շենքում գրեթե մեկ ամիս շարունակ ցուցադրվող հայկական պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին և ականավոր գործիչներին նվիրված շրջիկ ցուցահանդեսը, կողմերը լայնորեն անդրադարձան հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին ու սպառնացող վտանգներին, մշակույթի ոլորտում հետագա համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներին և Բռնոյում հանգրվանած հայ համայնքի գործունեությանը։

Հունիսի 12-ին դեսպան Ա․Հովակիմյանն այցելեց Զլինի երկրամասի Ուհերսկի Բրոդ քաղաքը, որտեղ դեսպանին ընդունեց քաղաքապետ Ֆերդինանդ Կուբանիկը։ Կողմերն անդրադարձան երկու ժողովուրդների պատմական առնչություններին, խոսեցին համագործակցության հնարավորությունների, տարածաշրջանային զարգացումների մասին։ Նույն օրը դեսպան Աշոտ Հովակիմյանի և Զլինի երկրամասի ղեկավար Ռադիմ Հոլիշի ու Ուհերսկի Բրոդի քաղաքապետ Ֆերդինանդ Կուբանիկի հովանու ներքո ու նրանց մասնակցությամբ Ուհերսկի Բրոդում անցկացվեց Հայաստանի մշակույթին նվիրված օր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: