• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Թերեզինում բացվեց “Հայոց ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում” ցուցահանդեսը

11 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 11-ին չեխական Թերեզինում բացվեց “Հայոց ցեղասպանությունը Համաշխարհային մամուլի առաջին էջերում” ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն էին Թերեզինի Ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնը և Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։

Ձեռնարկը նվիրված էր Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին։ Ներկայացված արխիվային լուսանկարները, որոնցում պատկերված էին 20-րդ դասրասկզբի միջազգային մամուլի առաջին էջերում հայերի զանգվածային տեղահանումներն ու կոտորածները, Երևանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի արխիվից էին։

Բացելով ցուցահանդեսը, կենտրոնի գեղարվեստական տնօրեն Պավել Խալուպան ներկայացրեց օրվա ծրագիրը և խոսքը փոխանցեց Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին։ Դեսպանը նշեց, որ այս տարի նշվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը, այլև ՄԱԿ-ի “Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման՚ կոնվենցիայի 70 ամյակը։

Նա հիշեցրեց, որ  կոնվենցիան ընդունվել է 1948թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ. հունվարին: Ցեղասպանության իրավական սահմանումը տվել է հրեական ծագումով լեհ  իրավաբան Ռաֆայել Լեմկինը՝ նկատի ունենալով նաև Հայոց ցեղասպանությունը:

Դեսպանը նշեց նաև, որ այս ցուցահանդեսը երկրորդ անգամ է ներկայացվում Չեխիայում։ Առաջին անգամ բացվել է 2015 թվականի մարտին՝ Պրահայի Չեխական երաժշտության թանգարանում։ Ժամանակին համաշխարահային մամուլը լայնորեն անդրադարձել է հայերի կոտորածներին, և հատկապես ակտիվորեն լուսաբանել են բրիտանական, ռուսական, ֆրանսիական և ամերիկյան պարբերականները, անդրադառնալով ոչ միայն 1894-95թթ Համիդյան ջարդերին, 1909 թվականի Ադանայի կոտորածներին, ինչպես նաև 1915-1923թթ հայերի ցեղասպանությանը։

Այս հրապարակումների շնորհիվ պատմական ճշմարտությունը ներկայացվում է Հայոց ցեղասպանության մասին ողջ ճշմարտությունը։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց թե ցուցահանդեսի հեղինակ, Երևանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանին, և թե ներկա ցուցահանդեսի կազմակերպիչներ Թերեզինի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավարներ Շիմոն Կրբեցին և Պավել Խալուպային իրենց կատարած կարևոր աշխատանքի համար։

Իր հերթին Ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի գործադիր տնօրեն Շիմոն Կրբեցը հավաստեց, որ 2012 թվականից սկսած, երբ իրենք սկսեցին ՙՄուսա լեռներ՚ նախագիծը՝ նվիրված ցեղասպանություններին, Հայաստանի դեսպանությունը և դեսպան Սեյրանյանը միշտ եղել են իրենց կողքին և կարևոր աջակցություն են ցույց տվել։ ՙՄենք միշտ զգացել ենք Հայաստանի պետության աջակցությունը, ինչի համար շնորհակալ ենք՚,- ասաց նա։

Միաժամանակ պարոն Կրբեցը նման ձեռնարկը կարևորեց, քանի որ Թուրքիան, իբրև Օսմանյան կայսրության իրավահաջորդ  100 տարի շարաունակ ժխտում է իր կատարած ցեղասպանությունը,իսկ իրենք փորձում են ցույց տալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել 100 տարի առաջ և ինչպես պետք է պայքարել ժխտողականության դեմ։

Նրա ասելով, միջազգային մամուլը ժամանակին ոչ միայն ահազանգել է հայերի կոտորածների մասին, այլև  նրանց օգնության ահազանգ է հնչեցրել։

Ցուցահանդեսի ընթացքում կենտրոնի տարածքում տեղադրված Լուստիգ գնացքի վագոնի մոտից շեփորահարի ազդանշանից հետո, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց ՙՑեղասպանությունը և մեդիան՚ թեմայով  բանավեճ-քննարկումը, որը վարեց  Պավել Խալուպան։ Քննարկմանը մասնակցեցին նաև կենտրոնի գործադիր տնօրեն Շիմոն Կրբեցը,  երիտասարդ հետազոտող և ՙՀայոց ցեղասպանություն. Պատճառները, ընթացքը և անձնական վկայությունները՚ գրքի հեղինակ Մարեկ Յանդակը, հրապարակախոս և կինովավերագրող Ստանսիլավ Մոտլը, քաղաքագետ և պատմաբան Զդենեկ Զբորիլը։ Նրանք խոսեցին Առաջին Համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ինչպես նաև չեխ ճանապարհորդ և գրող Կարել Հանսայի ՙԱրևելքի սարսափները՚ գրքի մասին, որից մի հատված ընթերցեց Պավել Խալուպան։

Հիշեցնենք, որ ՙԱրևելքի սարսափներ՚ գիրքը հրատարակվել է 2013 թվականին,և Հայոց ցեղասպանության մասին առաջին օտար վկայագրերից մեկն է։ Գիրքը ՕՐԵՐ եվրոպական ամսագրի կողմից վերահրատարակվել է 2006 թվականին և տարածվել Չեխիայի քաղաքական ու հասարակական շրջանակներում։

ՕՐԵՐ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: