• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

04 հունվարի, 2017

Հունվարի 4-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ։

Դեսպանը նախ շնորհավորեց պարոն Շտյեխին նախորդ տարվա նոյեմբերի 16-ին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու և Ամանորի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ չեխական քաղաքական երկխոսության և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Սենատի նախագահը վերահաստատեց Չեխիայի դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի միայն խաղաղ  ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով։ Հայ դիվանագետը և չեխ խորհրդարանականը քննարկեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման 2017 թվականի ծրագրերը։

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սիրիայի վերջին զարգացումներին, մասնավորապես սիրիահայության վիճակին։ 

 

լուսանկարները՝ www.senat.cz

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: