• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական ձեռնարկ Պրահայում

26 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 26-ին Պրահայի «Ժոֆին» պալատում Չեխիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: 

Միջոցառմանը մասնակցեցին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը, կառավարության անդամներ և նահանգապետեր, Չեխիայի հոգևոր առաջնորդ Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի ուղղափառ առաջնորդ արքեպիսկոպոս Միխալը, խորհրդարանականներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Չեխիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, երկրի գործարար սեկտորի, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր շնորհավորական ուղերձում Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն անդրադարձավ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին և հաղթահարած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և դրա հանգուցալուծման հեռանկարներին՝ նշելով, որ հեռու չէ այն օրը, երբ Արցախի Հանրապետությունը պաշտոնապես իր տեղը կգտնի անկախ պետությունների ընտանիքում։ ՀՀ դեսպանը խոսեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների և հայ-չեխական բարձր մակարդակի փոխգործակցության մասին, կարևորեց Չեխիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ կապերի զարգացման գործում: 

Խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը իր հերթին բարձր գնահատեց անկախ Հայաստանի հետ Չեխիայի հարաբերությունները` նշելով, որ, ինչպես և չեխերը, հայ ժողովուրդը երկար տասնամյակներից հետո վերականգնեց իր անկախությունը և քաջ գիտակցում է ազատության գինը։ Քրիստոնյա-դեմոկրատ խորհրդարանականը խաղաղություն և բարեկեցություն մաղթեց հայ ժողովրդին` ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում այս տարվա ապրիլին Երևան կատարած իր այցը:

Ընդունելությանն Առնո Բաբաջանյանի, Սվենդսենի և Դվորժակի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան բեյրութահայ դաշնակահար Վարդան Հակոբյանը և չեխ ջութակահար Լուցիե Բուբլիկովան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: