• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սլովակիա

Սլովակիայի հայ համայնք

Ներկայիս Սլովակիայի տարածք առաջին հայերը տեղափոխվել են 17-րդ դարի կեսին Բեսարաբիայից։ Նրանք հիմնականում առեւտրականներ էին։ Հետագայում դրանք ձուլվել են տեղաբնակների հետ։ Այժմյա համայնքը հիմնականում ձեւավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո եւ բաղկացած է նախկին խորհրդային հանրապետություններից ներգաղթյալներից։
Ստույգ տեղեկություններ Սլովակիայի հայ համայնքի թվաքանակի մասին չկան: Ըստ Հայ առաքելական եկեղեցու տվյալների, հայերի թիվը 800 մինչեւ 1000 հոգի է, համայնքի որոշ ներկայացուցիչների տվյալներով՝ ավելի քիչ: Ամենամեծ համայնքը մայրաքաղաք Բրատիսլավայում եւ արվարձաններում է։ Հայերի նշանակալից քանակ է բնակվում նաեւ երկրի երկրորդ ամենախոշոր քաղաք Կոշիցեում։

Սլովակիայում են գործում հետեւյալ հայկական կազմակերպությունները.

• Հայ առաքելական եկեղեցի (հոգեւոր հովիվ՝ Բարսեղ վարդապետ Փիլավչյան): Եկեղեցական արարողությունները կատարվում են Բրատիսլավայի կենտրոնում գտնվող «Սուրբ Կատարինա» մատուռում: Մատուռը Սլովակիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցին 2013թ. հանձնել է ի տնօրինություն Եվրոպայի հայկական միությունների ֆորումի եւ «Սլովակիայի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Գրիգորյանին: Որպես հայկական եկեղեցի այն առայժմ չի օծվել:
• «Սլովակիայի հայ համայնք» հասարակական կազմակերպություն, Եվրոպայի հայկական միությունների ֆորում (ԵՀՄՖ) - նախագահ Աշոտ Գրիգորյան: ԵՀՄՖ-ն ներդրում է ունեցել Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող 2004թ. նոյեմբերի 30-ի բանաձեւի ընդունման մեջ, որոշ տվյալներով, նաեւ՝ ցեղասպանությունների ժշտումը քրեականացնող հոդվածներով ՍՀ քրեական օրենսգրքի համալրման գործընթացում:

Տարիների ընթացքում չի հաջողվել լուծել Բրատիսլավայի հայկական շաբաթօրյա/կիրակնօրյա դպրոցի հիմնադրման հարցը՝ պատկան հանձնառության բացակայության պատճառով:

Սլովակիայի հայերը հիմնականում զբաղված են շինարարության, հասարակական սննդի եւ սննդարդյունաբերության, առեւտրի եւ սպասարկման, արդյունաբերության ոլորտներում: Կան նաեւ նկարիչներ, արվեստագետներ, երաժիշտներ, իրավաբաններ, ոսկերիչներ, մարզիկներ, ուսանողներ, ձեռնարկատերեր: Մեր հայրանակիցներն աշխատում են նաեւ պետական գերատեսչություններում։

Սլովակիայի տարածքում տեղադրված է երկու խաչքար.

- Բրատիսլավայում, տեղադրվել է 2005 թվականին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կողմից, նվիրված է 2004թ. նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմանը,
- Կոշիցեում, տեղադրվել է 2015 թվականի դեկտեմբերին եւ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: