• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Նովի Սադի քաղաքապետ Միլան Ջուրիչը

19 դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Նովի Սադի քաղաքապետ Միլան Ջուրիչը։ Հանդիպմանը քննարկվեցին Նովի Սադ և Գյումրի քաղաքների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպանը ներկայացրեց հայ-սերբական երկկողմ օրակարգի զարգացումներն ու Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։

Հանդիպումից հետո դեսպան Հովակիմյանը և փոխքաղաքապետ Ալեքսանդար Պետրովիչը ծաղիկներ զետեղեցին քաղաքի կենտրոնում, նախկին հայկական եկեղեցու տարածքում, 1988թ. Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստանին հումանիտար օգնություն հասցնելիս զոհված սերբ օդաչուներին ի հիշատակ տեղադրված խաչքարին, որին ներկա էին սերբահայեր, օդաչուների հարազատներ, ինչպես նաև այդ օրը Նովի Սադում գտնվող հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմը և երկրպագուները:

Նույն օրը դեսպան Աշոտ Հովակիմյանը Բաչկա Տոպոլա քաղաքում ներկա գտնվեց ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի «ՏՍՑ»-«Նոա» ֆուտբոլային հանդիպմանը, որին նախորդեց դեսպանի հանդիպումը Բաչկա Տոպոլայի քաղաքապետ Ադրիան Շատմարիի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: