• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այց կատարեց Չեխիայի Լիբերեցի երկրամաս

15 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 15-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այց կատարեց Չեխիայի Լիբերեցի երկրամաս, որտեղ դեսպանին ընդունեց երկրամասի ղեկավար (հեյտման) Մարտին Պուտան: Ներկայացնելով երկրամասի նկարագիրը, նա շեշտեց միջտարածաշրջանային համագործակցության խթանման պատրաստակամությունը, հատկապես, կրթության, հետազոտության և նորարարության ոլորտներում: Դեսպանը ներկայացրեց հայ-չեխական երկկողմ օրակարգի զարգացումներն ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ։

Նույն օրը դեսպանն այցելեց Լիբերեցի տեխնիկական համալսարան և պրոռեկտոր Պետր Լենֆելդի ուղեկցությամբ շրջայց կատարեց համալսարանում, ծանոթանալով համալսարանի հետազոտական և նորարարական հնարավորություններին: Համալսարանի ռեկտոր Միրոսլավ Բժեզինայի հետ հանդիպմանը քննարկվել են հայկական բուհերի հետ համագործակցության հնարավոր ուղիները և ուսանողների շարժունակությունը բարձրացնելու հնարավորությունները: Դեսպանը զրուցակցին ներկայացրեց ԹՈՒՄՕ ստեղծարար կենտրոնի հայեցակարգն ու Չեխիայում մասնաճյուղ հիմնելու գաղափարը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: